Մարդիկ Երևանն Արևելքի Փարիզ են անվանում. Չեխիայի Մ19 հավաքականի մարզիչ
Չեխիայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականի մարզիչ Յան Սուխոպարեկը խոսել է Եվրոպայի Մ19 առաջնության մասին: Նա Չեխիայի ազգային հավաքականի՝ 90-ականների առաջատարն էր, Եվրո-96-ի փոխչեմպիոն։ Եվրո-2019-ին ընդառաջ` 49-ամյա մասնագետն իր մտայնություններով կիսվել է ՀՖՖ պաշտոնական կայքում։
«Խմբի միակ թիմը դարձանք, որ 2 հաղթանակ էր տարել։ Դա էր հաջողության բանալին։ Չէի ասի, թե լավագույնն էինք, բայց կարողացանք հաջողության հասնել։ Որոշիչ դարձավ այն հանգամանքը, որ հատկապես Անգլիայից կրած պարտությունից հետո վերգտանք վստահությունը, հաջորդ 2 խաղում միասնաբար խաղացինք և 6 գոլ խփեցինք։ Կարծում եմ` չեմպիոնի կոչման հավակնորդներն են Պորտուգալիայի, Իտալիայի և, երևի, Իսպանիայի ընտրանիները:
Նախկինում այցելել եմ Հայաստան, երբ Չեխիայի Մ21 հավաքականում մարզչի օգնական էի: Հայաստանը հարուստ պատմություն ունի, երկրի կյանքը հիմնված է ավանդույթների վրա: Ֆուտբոլի մակարդակը տատանվում է. թվում է՝ հաջողության կհասնեն Եվրոպայում, բայց հետո անկում է լինում: Լսել եմ, որ մարդիկ Երևանն Արևելքի Փարիզ են անվանում: Իսկապես, ոգևորված եմ այդ առիթով: Դրան չհավատալու ոչ մի պատճառ չունեմ»,- ասել է մասնագետը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը