«Սա ինձ համար բարդ որոշում էր». Մխիթարյանը մեկնաբանել է ԵԼ եզրափակչի համար Բաքու չմեկնելու որոշումը
«Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառում է արել Եվրոպայի լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակիչ հանդիպմանը չմեկնելու վերաբերյալ:
Մարզիկը մասնավորապես գրել է.«Հաշվի առնելով բոլոր ընթացիկ տարբերակները՝ մենք ինձ համար բարդ որոշում ենք կայացրել թիմի հետ Եվրոպայի լիգայի եզրափակչին չմեկնելու վերաբերյալ: Սա այնպիսի խաղ է, որը մեզ՝ խաղացողներիս, համար շատ հաճախ չի պատահում և պետք է խոստովանեմ, որ շատ եմ ցավում այն բաց թողնելու համար: Ես կաջակցեմ իր թիմակիցներին:Եկեք այն տուն բերենք»,-գրել է ֆուտբոլիստը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, «Արսենալ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որը վերաբերում է Եվրոպայի լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակիչ հանդիպմանը:
«Մենք չափազանց հիասթափված ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Եվրոպայի լիգայի՝ «Չելսի»-ի դեմ հանդիպմանը: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, որպեսզի Միկին թիմի կազմում լիներ, սակայն այդ հարցը Միկիի և նրա ընտանիքի հետ քննարկելուց հետո հանգել ենք կոլեկտիվ համաձայնության, ըստ որի՝ նա թիմի հետ չի մեկնի»,-ասվում է հայտարարությունում:
Նշվում է նաև, որ Մխիթարյանը «Արսենալ»-ի՝ դեպի եզրափակիչ տանող ճանապարհին առանցքային խաղացող էր, ուստի՝ դա իրենց համար մեծ կորուստ է:
«Մենք հիասթափված ենք, որ նման խաղացողը նման հանգամանքներում բաց կթողնի եվրագավաթի կարևոր խաղը: Նման բան ֆուտբոլիստի կարիերայում հազվադեպ է պատահում»,-նշված է ակումբի հայտարարությունում:
Հայտնի է նաև, որ «Արսենալ»-ը այս հարցով դիմել է ՈւԵՖԱ-ին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը