Ռեալն ամռանը մտադիր է 300 մլն եվրո ծախսել տրանսֆերների վրա
Armsport-ը գրում է.
«Ռեալը» կողմնորոշվել է առաջիկա ամռան տրանսֆերային բյուջեի հարցում, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Արքայական» ակումբն ամռանն իր ֆուտբոլիստների վաճառքից մտադիր է 200 մլն եվրո ստանալ: Իսկ կազմի ուժեղացման համար ակումբի ղեկավարությունը ցանկանում է ավելացնել ևս 100 մլն եվրո:
Ընդ որում նշվում է, որ այս գումարները վերջնական չեն:
Օրինակ, «Ռեալը» պատրաստ կլինի մեծացնել տրանսֆերների ծախսերը, եթե շուկայում հայտնվի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը:
Հիշեցնենք՝ «Ռեալն» արդեն համաձայնության է եկել կիսապաշտպան Ռոդրիգոյի («Սանթոս») և պաշտպան Էդեր Միլիտաոյի («Պորտու») տրանսֆերների շուրջ: Ռոդրիգոյի համար մադրիդյան ակումբը 45 մլն եվրո կվճարի, իսկ Միլիտաոյի համար՝ 50 մլն:
ԶԼՄ-ներում նաև հաղորդվում էր, որ «Սերուցքայիններն» արդեն համաձայնեցրել են նաև «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերը 60 մլն եվրոյի դիմաց:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը