Միհրան Հարությունյանի փայլուն վերադարձն ըմբշամարտ. նա բելառուսցի մարզիկին հաղթել է 10:0 հաշվով
Armsport-ը գրում է.
Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի «Օլիմպ» մարզադահլիճում այսօր անցկացվում է ըմբշամարտի մրցաշար, որի կազմակերպիչն է հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանը։
Մրցաշարը թիմային ձևաչափով է որին ամեն թիմից մասնակցում է մեկ ըմբիշ: 4 զույգ մրցում է ազատ ոճում, 9 զույգ` հունահռոմեական ոճում և 5 զույգ` գրեփլինգում:
Առաջին հերթին մասնակցում են հայտնի ըմբիշներ, որոնք որևէ կապ ունեն Կրասնոդարի ըմբշամարտի դպրոցի հետ:
Երկարատև դադարից հետո այս մրցաշարի շրջանակում գորգ է վերադարձել հայ մարզիկ Միհրան Հարությունյանը: Մեր ըմբիշը կարողացել է հաղթական վերադարձ ունենալ՝ 10-0 հաշվով հաղթելով Բելառուսի ներկայացուցիչ Կարդաշին:
Հավելենք, որ մրցաշարին է մասնակցել նաև ազատ ոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը, որը 8-3 հաշվով հաղթել է հունգարացի Աշարին:


















































Ավանում կրքերը թեժացել են. Քանաքեռցի Տույը չափալաղել է Միհրան Պողոսյանին
Ասում են, թե այս տղան արդեն հսկայական գումարներ է ծախսում
ՀՔԾ-ում տեղյակ չեն, որ Միհրան Պողոսյանի գործը կարճվել է
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը