«Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է ընդունել ռուսական C-400 համակարգերը». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ցանկացած պահի ընդունել ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային համակարգերը:
«Հենց որ Ռուսաստանը պատրաստ լինի մատակարարել դրանք, մենք կընդունենք ցանկացած պահի»,-պաշտոնյայի խոսքը մեջբերում է Russia Today-ը:
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան չի պատրաստվում ռուսական արտադրության զենքը ինտեգրել ՆԱՏՕ-ի համակարգերում:
Հայտնի է, որ C-400-ների գնումը Թուրքիային արժեցել է 2 մլրդ դոլար և զգալի լարվածություն է առաջացրել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ոչ մի դեպքում զիջումների չի գնա և ձեռք կբերի այդ համակարգերը:


















































Էրդողանը վստահեցրել է` Թուրքիան կիրագործի С-400 համակարգերի գնման համաձայնագիրը. Վալենտինա Մատվիենկո
ԱՄՆ-ում չեն բացառում, որ Թուրքիան, հնարավոր է, Ս-400-ից հրաժարվի
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ