«Գնալ Երևան` նույնն է, թե գնալ տատիկի գյուղ». «Афиша Daily»-ն պատմում է հայկական համերի մասին
«Афиша Daily» ռուսական հրատարակությունը հրապարակել է Հայաստանում գաստրոնոմիական զբոսաշրջության մասին հոդված, որտեղ խոսվում է հայկական ավանդական ճաշատեսակների համային հատկանիշների մասին:
«Գնալ Երևան` նույնն է, թե գնալ տատիկի գյուղ: Տատիկը, որը շատ բան գիտի տոլմայի, խաշի, քյաբաբի և հարիսայի մասին, իսկ իրիկնադեմին սունդուկից կհանես ամենանորաձևը և հնոտիներով կցնծաս տեխնոյի հնչյունների տակ, և կամ կվերլուծես անցած օրերը ջազի ուղեկցությամբ: Դե, դուք հասկացաք, և կարծում եմ, հավաքեցիք ձեր ճամպրուկները՝ տեղ թողնելով գինու և կոնյակի համար»,- ասված է հոդվածում :
Հոդվածում ներկայացված է նաև Հայաստանում ամենահայտնի վայրերի ամփոփ նկարագիրը` ռեստորաններից մինչև գինու բարեր, որտեղ կարելի է համտեսել ազգային խոհանոցի առավել համեղ պատառները, համտեսել հայկական գինի և վայելել լավ երաժշտություն:
Հրատարակությունն առանձին բաժնով պատմում է նաև հայկական շուկաների մասին՝ նշելով, որ այդ շուկաներ այցելելով հնարավոր է տեսնել հայկական գյուղատնտեսության բոլոր ձեռքբերումները և համտեսել տարբեր քաղցրավենիքներ` չորացրած դեղձ՝ լցոնած ընկույզով, փախլավա, մարմելադ, քաղցր լավաշ և ձմերուկի չիր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ