Մերկելը հաստատել է 2021-ից հետո քաղաքականությունից հեռանալու մտադրությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ 2021-ից հետո, երբ լրանա նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը, չի պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնել:
Այս մասին նա հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես չեմ պատրաստվում որեւէ քաղաքական պաշտոն զբաղեցնել», - ասել է Մերկելը: Նրա խոսքով՝ նախորդ տարվա վերջում հայտարարված ծրագրերն արդիական են:
2018 թ. վերջում Մերկելը հեռացել էր Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնից, սակայն մնացել էր կանցլերի պաշտոնում: Նա հայտնել էր, որ պատրաստվում է աշխատել մինչեւ չորրորդ ժամկետի ավարտը`մինչեւ 2021 թվականը, ապա հեռանալ քաղաքականությունից:
Լուրերն այն մասին, որ Մերկելը պաշտոն կզբաղեցնի Եվրամիությունում, սկսվեցին Suddeutsche Zeitung-ում հրապարակված հարցազրույցից հետո: Դրանում Կանցլերը հայտարարել է, որ «նա ունի մեծ պատասխանատվության զգացում ունի Եվրոպայի ճակատագրի համար»:
Փորձագետները այս խոսքերը մեկնաբանել են որպես նրա քաղաքական պրոֆիլի փոփոխության ակնարկ եւ առաջիկայում տեղափոխություն Բրյուսել:
«Նորմալ է, որ ես՝ որպես Գերմանիայի կանցլեր, մտահոգվում եմ Եվրոպայկի ճակատագրի համար», - Ռյուտտեի հետ ասուլիսին նա մեկնաբանել է իր խոսքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ