Նավթարդյունահանումն Իրանում մայիսին կարող է հասնել նվազագույնի ԱՄՆ պատժամիջոցների պատճառով
Իրանում նավթարդյունահանումը մայիսին, ամերիկյան պատժամիջոցների պատճառով, կարող է հասնել նվազագույնին 1980-ականներից ի վեր, երբ երկրում նավթարտադրությունը տուժեց Իրաքի հետ պատերազմից, մայիսյան իր հաշվետվությունում գրում է Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ապրիլին Իրանի նավթարդյունահանումը նվազեց օրական 130 հազար բարելով՝ կազմելով 2,61 մլն բարել։ Ինչպես տեղեկացվում էր ավելի վաղ, ԱՄՆ-ը չերկարացրեց իրանական նավթի ներմուծման ժամանակավոր թույլտվությունը, որը նոյեմբերին տրվել էր ութ երկրի։
Իրանի նավթի ատահանումը անցած տարվա ապրիլի 2,6 մլն բարելից իջավ 1,3 մլն բարելի այս տարի։
Ինչպես տեղեկացվում էր ավելի վաղ, ՕՊԵԿ+ դաշինքի երկրների մի մասը, այդ թվում Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան, արդեն պատրաստակամություն են հայտնել բավարարելու գնորդների պահանջարկը առաջարկի անբավարարության պարագայում։ ՄԷԳ տվյալներով՝ իրանական նավթի միջին ծանրության տեսակի պահանջարկը կարող են բավարարել Սաուդյան Արաբիան, Իրաքը, Ռուսաստանը եւ ԱՄԷ-ն։ Ինչ վերաբերում է գազի կոնդենսատին, ապա իրանական մատակարարումները կարող են փոխարինվել Ավստրալիայից եւ Կատարից համանման մատակարարումներով։
Ապրիլին Թուրքիան գնել է 190 հազար բարել նավթ մարտի 140 հազարի դիմաց, Ճապոնիան եւ Հարավային Կորեան ապրիլին դադարեցրել են իրանական նավթի գնումները։
Իրանի եւ Իրաքի միջեւ ռազմական առճակատումը 1980-1988 թվականներին էր։ ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Իրանի նավթարդյունահանումը 1981-ին նվազել է մինչեւ 1,5 մլն բարել, այն դեպքում, երբ մինչեւ պատրեազմն սկսվելը գերազանցում էր 5 մլն բարելը։ Չինաստանը ապրիլին գնել է 270 հազար բարել մարտին 780 հազարի փոխարեն։ CNPC-ը եւ Sinopec-ը տեղեկացրել են, որ մայիսին իրանական նավթ չեն գնելու։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ