Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը Սոչիի բանակցությունների արդյունքում մնացել են իրենց կարծիքին
Ռուսաստանի ղեկավարության եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Սոչիում կայացած բանակցությունների արդյունքն այն է, որ կողմերը մնացել են իրենց կարծիքին, բայց ամերիկյան դիվանագիտության ղեկավարի այս այցը վաշինգտոնյան վարչակազմի լուրջ փորձն է՝ սկսել երկու երկրների հարաբերությունների վերալիցքավորումը։ Այսպես է երեքշաբթի The Washington Post թերթը մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարի բանակցությունները ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Պետքարտուղար Մայք Պոմպեոն ասաց, որ երեքշաբթի մեկնել է սեւծովյան այդ ամառանոցային քաղաք նախագահ (Դոնալդ) Թրամփի առաջադրանքով. կարգավորել ԱՄՆ հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բայց գիշերվան մոտ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրում պարզ է դարձել, որ Պոմպեոն կարող է հուսալ ոչ ավելի, քան նրան, որ Սոչիից կհեռանա միայն մի պայմանավորվածությամբ՝ որ բոլորը կմնան իրենց կարծիքին»,- գրում է թերթը։
«Բայց Իրանի, Վենեսուելայի եւ ԱՄՆ ընտրություններին ռուսական միջամտության հարցերի վերաբերյալ Պոմպեոն եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը համատեղ մամուլի ասուլիսում խիստ հակադիր դիրքորոշումների են եղել։ Չնայած դրան՝ Պոմպեոյի առաջին ուղեւորությունը Ռուսաստան որպես պետքարտուղար նախագահ Թրամփի վարչակազմի նոր լուրջ փորձն էր՝ համաշխարհային ասպարեզում տնտղելու թարմ հենարան քաղաքական տեսակետից ամենավտանգավոր հարաբերություններում»,- համոզված է պարբերականը։
«Թրամփը դեռ նախընտրական ժամանակներից էր հնչեցրել Ռուսաստանի հետ համագործակցելու ցանկություն գլոբալ մարտահրավերների հարցում, բայց նա այդպես էլ չիրականացրեց այդ ցանկությունը գործնականում՝ ուժեղ քաղաքական դիմադրության պատճառով։ Հիմա, երբ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը ընտրություններին Ռուսաստանի միջամտության առիթով ավարտվել է, Սպիտակ տունը եւ Կրեմլը տեսնում են հարաբերությունների վերալիցքավորման հնարավորություն»,- կարծում է պարբերականը։
ԱՄՆ պետքարտուղարը երեքշաբթի Ռուսաստան այցի ընթացքում բանակցել է Լավրովի հետ, որից հետո նրան ընդունել է Պուտինը։ Լավրովը եւ Պոմպեոն Սոչիում մոտ երեք ժամ բանակցել են՝ քննարկելով, ինչպես նշել է ԱԳՆ ղեկավարը, ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ միջազգային եւ տարածաշրջանային առավել հրատապ հարցերը, ներառյալ իրավիճակն Ուկրաինայում, Վենեսուելայում, Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում ընդհանրապես, Հյուսիսային Կորեայի եւ Իրանի միջուկային մշակումների խնդիրների կարգավորումը։ Կողմերը եկել են այն եզրահանգման, որ «պետք է ջանալ նախաձեռնել գործնական քայլեր (ռուս-ամերիկյան հարաբերություններում) ստեղծված իրավիճակը շտկելու համար»,- ընդգծել է Լավրովը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ