Աղջիկը փորձել է «կաշառել» Նոր Զելանդիայի վարչապետին
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը վերադարձրել է աղջկան 5 նորզելանդական դոլարը, որի օգնությամբ նա փորձել էր «կաշառել» կառավարության ղեկավարին, որպեսզի նա համաձայնի վիշապների հետազոտություն անցկացնել՝ հայտնում է BBC-ն։
11-ամյա Վիկտորյան խնդրել է երկրի իշխանություններին իրեն տելեկինետիկ ունակություններ շնորհել, ինչպես նաեւ ցանկացել է պարզել, թե ինչ գիտեն նրանք վիշապների մասին եւ գտել են արդյոք նրանք այդ էակներին, որպեսզի ինքը կարողանա դրանց վարժեցնել»։ Նամակին կցված է եղել 5 նորզելանդական դոլարանոց թղթադրամ (3,2 ԱՄՆ դոլար), որը վարչապետը վերադարձրել է ուղարկողին։
Արդերնի պատասխան նամակի սքրինշոթը հայտնվել է համացանցային Reddit ֆորումում։ Այն հարպարակած օգտատերը գրել է, որ իր կրտսեր քույրը փորձել է «կաշառել Ջասինդային»։
Աղջկա եղբայրը նաեւ հաղորդել է, որ իր քրոջ հետաքրքրությունը տելեկինեզի հանդեպ առաջացել է Netflix-ի «Շատ տարօրինակ գործեր» սերիալի շնորհիվ, որի գլխավոր հերոսուհին նման ունակություններ ունի։
Պատասխան նամակում Արդերը գրել է, թե իր աշխատակազմը շատ շնորհակալ է աղջկա նամակի համար։ «Մենք հետաքրքրությամբ լսեցինք ձեր գաղափարները ֆիզիկայի եւ վիշապների մասին, սակայն, ցավոք, ներկա պահին մենք այդ ոլորտներից ոչ մեկով չենք զբաղվում։ Ես վերադարձնում եմ ձեր ուղարկած գումարը եւ ամենայն բարիք եմ ցանկանում տելեկինեզի, տելեպատիայի եւ վիշապների որոնումներում»,- գրել է Արդերնը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ