Թրամփն ասել է, որ Ճապոնիայում կհանդիպի Պուտինին
Կրեմլը դեռ չի հաստատում այդ լուրը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Ճապոնիայում հունիսին գումարվող «մեծ քսանի» գագաթնաժողովում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թրամփն այդ մասին հաղորդել է երեկ Սպիտակ տանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ընթացքում:
Մինչդեռ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան Վաշինգթոնից որևէ հայտ չի ստացել Թրամփի և Պուտինի հանդիպման կազմակերպման վերաբերյալ: «Մենք դիմում չենք ստացել, չկա նաև համաձայնություն»,- նշել է Պեսկովը:
Երեկ «Կոմերստանտ» պարբերականը հաղորդել է, որ Սպիտակ տունը դիմել է Կրեմլին երկու լիդերների հանդիպումը Ճապոնիայում անցկացնելու առաջարկով:
Ամերիկացի վերլուծաբանների փոխանցմամբ, այսօր Սոչի մեկնած պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ ի շարս այլ հարցերի, Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ լավրովի հետ կքննարկի նաև երկու նախագահների հանդիպման թեման:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ