Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին պայմանավորվածությունները խախտելու մեջ՝ նավը կալանելու առիթով
Հյուսիսային Կորեան մեղադրել է Վաշինգտոնին «նոր հարաբերությունների կառուցման» մասին երկու երկրների պայմանավորվածություններն անտեսելու մեջ, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը կալանել է հյուսիսկորեական նավը Փհենյանի դեմ պատժամիջոցները խախտելու կասկածանքով։ Համապատասխան հայտարարությունն արել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Մի քանի օր առաջ ամերիկյան արդարադատության նախարարությունը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը կալանել է Wise Honest նավը, որն օգտագործվում էր Հյուսիսային Կորեայից ածուխ տեղափոխելու համար, ինչն արգելված է ՄԱԿ ԱԽ որոշմամբ՝ Փհենյանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի հետ կապված։
«Ամերիկայի այս վերաբերմունքը մեզ ծնկի բերելու փորձերի շարունակությունն է «առավելագույն ճնշմամբ» եւ լիովին անտեսում է (2018-ի) հունիսի 12-ի համատեղ հայտարարության ոգին, որում գրանցված է նոր հարաբերությունների կառուցման պայմանավորվածությունը»,- ասվում է հայտարարությունում, որը տարածվել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության միջոցով։
ԱԳՆ ներկայացուցիչը պահանջել է վերադարձնել նավը եւ հայտարարել է, որ Փհենյանում կհետեւեն «ԱՄՆ հետագա քայլերին»։
Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ը կալանել է հյուսիսկորեական նավը պատժամիջոցները խախտելու պատճառով։ Նավը կալանվել է ամերիկյան տարածքում, թեեւ արդարադատության նախարարությունը չի ճշտում, թե երբ։
Սինգապուրում 2018 թվականի հունիսի 12-ին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը, նրանք պայմանավորվել են հարաբերությունները նորմալացնելու եւ Հյուսիսային Կորեայի միջուկազերծման շուրջ։ Նրանց երկրորդ հանդիպումը Հանոյում 2019-ի փետրվարին ապարդյուն ավարտվեց։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ