Բրյուսելում Փաշինյանն ու Ալիեւը շատ կարճ զրույց են ունեցել ընթացիկ իրավիճակի մասին
Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումների ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ զրուցել են։ Այդ մասին «Ազատությանն» ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Հնարավոր չէ լուծել որեւէ հակամարտություն՝ կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի հետաքրքրությունների վրա, որովհետեւ կարծում եմ, որ ԼՂ հակամարտության կարգավորման ամենակարեւոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է՝ չերկխոսել Ղարաբաղի հետ։ Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան։ Մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որպեսզի հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը»,- ասել է Փաշինյանը։
Լրագրողի հարցին, թե այսօր խոսեցի՞ք Ադրբեջանի նախագահի հետ, պատասխանել է․ «Այո, մի փոքր։ Շատ կարճ զրույց էր ընթացիկ իրավիճակի մասին»։
Հարցին՝ երբ եք նորից հանդիպելու, Փաշինյանը նշել է, որ դեռ ծրագրեր չկան, բայց վստահ է, որ բանակցությունները շարունակվելու են․ «Շատ կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, դա շատ կարեւոր է։ Առանց Լեռնային Ղարաբաղի՝ հնարավոր չէ ունենալ հարցի իրական կարգավորում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը Բրյուսելում մասնակցել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տրված ճաշին, որին հրավիրված էր նաեւ Ադրբեջանի նախագահը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ