Ֆրանսիայում անընդունելի են համարում Իրանի հանդեպ ճնշման մեծացման ԱՄՆ դիրքորոշումը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը անընդունելի է համարում ԱՄՆ դիրքորոշումը Իրանի հանդեպ ճնշման բարձրացման ուղղությամբ։ Այս հայտարարությունը նա արել է երկուշաբթի, Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստերի շրջանակում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կհանդիպենք բրիտանացի եւ գերմանացի գործընկերների, ինչպես նաեւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, որպեսզի քննարկենք իրավիճակը, նշել է նա։- Իհարկե, Իրանի հայտարարությունները մտահոգում են։ Իհարկե, ԱՄՆ դիրքորոշումը՝ ուժեղացնել ճնշումը, եւ պատժամիջոցները մեզ հարմար չեն, մենք խոսել ենք այդ մասին։ Նաեւ ճիշտ է, որ վերջնագրի այդ ձեւը անթույլատրելի է»;
«Մենք դիտարկում ենք մեր գործընկերների հետ, թե ինչպես ենք գործելու, որպեսզի պահպանենք Գործողությունների համատեղ համապարփակ պլանը եւ որպեսզի Իրանը մնա այդտեղ»,- ընդգծել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը՝ ավելացնելով, որ հարկ է համարում նաեւ քննարկել թեման ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։
Նրա խոսքով՝ «կարեւոր է, որպեսզի Եվրոպան այս հարցում միասնական մնա»։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մայիսի 8-ին հայտարարել էր, որ Թեհրանը որոշել է դադարեցնել ԳՀՀՊ գծով երկու կետերի կատարումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԳՀՀՊ-ից Վաշինգտոնի միակողմանի դուրս գալու մասին։ Նոյեմբերին վերականգնվեցին հակաիրանական պատժամիջոցները։ ԳՀՀՊ-ն կնքվել է 2015-ին եւ սահմանափակել Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միակողմանի սահմանափակիչ միջոցների հանման փոխարեն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ