Ֆրանսիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրարշավը
Եվրախորհրդարանի ընտրարշավը պաշտոնապես սկսվել է երկուշաբթի Ֆրանսիայում։ Այն կտեւի երկու շաբաթ եւ կավարտվի մայիսի 26-ին քվեարկությամբ մետրոպոլիայի տարածքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Իրենց ցուցակներն են ներկայացրել 34 կուսակցություններ, ինչը ռեկորդային է երկրում եվրաընտրությունների անցկացման համար։ Սակայն հիմնական պայքարը կծավալվի երկու խոշոր խմբավորումների միջեւ՝ նախագահական «Հանրապետությունը քայլերթի է» եւ Մարին լը Պենի «Ազգային միավորման» (նախկին «Ազգային ճակատ) միջեւ։
Վերջինը չի թաքցնում մտադրությունը՝ ընտրությունները վերածել ինքնատիպ քվեարկության երկրի ներկա ղեկավար Էմանուել Մակրոնի վստահության մասին։
«Քվեարկությունը դառնալու է հանրաքվե՝ «կողմ» կամ «դեմ» Մակրոնին։ Եվ եթե նա տանուլ տա այս ընտրությունները, պետք է հեռանա, ինչպես դա ժամանակին արեց գեներալ Շառլ դո Գոլը»,- անցած շաբաթ ասել է լը Պենը LCI հեռուստաալիքի եթերում։
Բայց, ինչպես հիշեցրել է երկուշաբթի France Info ռադիոկայանը, դը Գոլի հրաժարականը 1968 թվականի հունիսին հաջորդեց խորհրդարանական ընտրություններին այն բանից հետո, երբ նրա գլխավորած կուսակցությունը զրկվեց ստորին պալատում բացարձակ մեծամասնությունից։ «Երբեք արդի Ֆրանսիայի պատմության մեջ Եվրախորհրդարանի ընտրությունները, ինչպիսին էլ որ եղած լինեն դրանց արդյունքները, նախագահների հրաժարականների, վարչապետերի կամ կառավարությունների փոփոխության չեն հանգեցրել»,- ընդգծվում է ռադիոկայանի մեկնաբանությունում։
Իր կողմից՝ Մակրոնի կուսակցությունը, որին աջակցում է նաեւ Ֆրանսուա Բայրուի ստեղծած «Դեմոկրատական շարժում»-ը, կարեւոր նշանակություն է տալիս գալիք քվեարկությանը, ընտրությունները դիտարկում է որպես կարեւոր նպատակ՝ թույլ չտալու Եվրախորհրդարանում «հակաեվրոպական» աջ ուժերի ներկայացուցչության ուժեղացումը։ Բայց, ինչպես վկայում են հանրային կարծիքի վերջին հարցումները, «Հանրապետությունը քայլերթի է» եւ «Ազգային միավորում» կուսակցությունների աջակցությունը երկրում գրեթե նույն մակարդակի է։ Արդեն մեկ ամսվա ընթացքում խզումը կազմում է ընդամենը 2 տոկոս՝ 22 տոկոս ձայների մակարդակում։ Ընդ որում՝ հարցման առաջատարը պարբերաբար դառնում է մեկ կառավարական, մեկ ընդդիմադիր կուսակցությունը։
Երկուշաբթի օրվանից Ֆրանսիայի փողոցներում, ընտրությունների մասին օրենքին համապատասխան, հայտնվել են նախընտրական պաստառներ, բայց դրանք 34 կուսակցությունների միջեւ բաժանելը բավական դժվար է։ Պարզ է, որ առաջատար կուսակցություններն ավելի լայն ներկայացվածություն կունենան։ Մի շարք փոքր կուսակցություններ հետ են մնում առաջատարներից, մանավանդ ֆինանսական առումով։ Դրանք անգամ չեն կարող տպագրել սեփական քվեաթերթիկները եւ առաջարկում են իրենց կողմնակիցներին, որ իրենք տպեն դրանք՝ փաստաթուղթը ներբեռնելով ինտերնետում։
Քվեաթերթիկներում արգելված է վերարտադրել պետական խորհրդանշանները, մասնավորապես՝ ֆրանսիական եռագույնը։ Բացառություն արվում է միայն կուսակցությունների խորհրդանշանների համար։ Օրենքին համապատասխան՝ կազմակերպությունների ծախսերը կփոխհատուցվեն միայն այն դեպքում, եթե դրանք հասնեն ձայների 3 տոկոսին։ Ինչպես նշել է La Croix թերթը, կուսակցությունների մի մասը այս ընտրություններում հանդես է գալիս որպես «ֆոն»՝ պատկերի «հետեւի պլանում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ