Լիտվայի վարչապետը հաստատել է հրաժարական տալու մտադրությունը նախագահի ընտրություններում պարտվելուց հետո
Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերլյանիսը, որն առաջադրվել էր նախագահի թեկնածու, կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրություններում չի անցել երկրորդ փուլ, նա հաստատել է, որ հրաժարական է տալու։ Այս մասին նա լրագրողներին տեղեկացրել է երկուշաբթի՝ կրկնելով ասածը քվեարկության ավարտից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Սրանք դատարկ խոսքեր չեն, ես ղեկավարվել եմ Լիտվայի քաղաքացիների կարծիքով, որոնք արտահայտվել են հօգուտ աջ քաղաքական ուժերի, եւ հրաժարական կտամ»,- ասել է նա։ Վարչապետը իր որոշումը բացատրել է նրանով, որ իր գլխավորած կառավարության ծրագիրը «կողմնորոշված է միանգամայն այլ՝ ձախ կենտրոն ուղղությամբ»։ «Քաղաքական գործչի լիազորությունները կախված են այն բանից, թե որքանով է նա օգտվում մարդկանց վստահությունից»,- նշել է Սկվերնյալիսը։
Քվեարկության ավարտից հետո, որի արդյունքները նպաստավոր չէին կառավարության ղեկավարի համար (նա երրորդն էր եւ չանցավ երկրորդ փուլ), վարչապետն ասաց, որ հուլիսի 12-ին կամ «մեկ օր հետո» հրաժարական կտա։ Նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, որը պաշտոնավարում է երկրորդ ժամկետով (երրորդին հավակնել չի կարող), հուլիսի 12-ին վայր կդնի լիազորությունները։ Պետության նոր ղեկավարի պաշտոնի ստանձնմամբ, համաձայն սահմանադրության, իրենց լիազորությունները կվերադարձնեն նախարարները։ Ընտրված նախագահը կարող է համաձայնել կառավարության աշխատանքի շարունակմանը նախկին կազմով կամ հանձնարարել կառավարությանը՝ շարունակել աշխատանքը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։
Կիրակի նախագահի աթոռի համար պայքարում էր ինը թեկնածու։ Երկրորդ փուլ, որը տեղի կունենա երկու շաբաթ հետո, անցել են ֆինանսների նախկին նախարար, 44-ամյա Ինգրիդա Շիմոնիտեն (31,13 տոկոս) եւ 54-ամյա տնտեսագետ Գիտիանաս Նաուսեդան (30,95 տոկոս)։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ