ԱՄՆ-ն հարավային սահմանին պատի համար կծախսի ինքնաթիռների եւ հրթիռների համար հատկացված միջոցները
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար 1,5 միլիարդ դոլար է հատկացրել այն միջոցներից, որոնք նախատեսված էին Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի, ինչպես նաեւ հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման եւ կառավարման ինքնաթիռների արդիականացման ծրագրերի ֆինանսավորման համար:
Այս մասին հաղորդում է «The Washington Post» թերթը, որի տրամադրության տակ են հայտնվել Պենտագոնի համապատասխան փաստաթղթերը:
Հատկացված միջոցները կուղղվեն մոտ 130 կմ պատի կառուցմանը, դրանք ներառված են թմրամիջոցների դեմ պայքարի ծախսերի հոդվածում: Նախարարությունը նշել է, որ միջոցների փոխանցումը բացասական ազդեցություն չի ունենա մարտական պատրաստության վրա:
Ավելի վաղ Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյաները խոստովանել էին, որ այդ գումարները կարող էին ուղղվել այլ ռազմական նախագծերի համար, որոնք ֆինանսավորման կարիք ունեն հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Minuteman III- ի արդիականացման անհրաժեշտության մաիսն` նրա հնացած ցամաքային ենթակառուցվածքների պատճառով:
Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կառավարման կենտրոնի արդիականացման ծրագիրը մի փոքր ուշանում է, դրա համար Պենտագոնը հատկացված միջոցների մի մասը փոխանցում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կատարելագործման ծրագրին:
Ընդ որում փաստաթղթում նաեւ նշվում է, որ տեխնիկայի մշակումը մի փոքր ուշանում է, ինչը թույլ է տալիս կրճատել ծրագրի բյուջեն:
Պենտագոնը նաեւ ուղղում է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտական ծրագրերի վարչության մասնակցությամբ տիեզերական փորձարկումների համար նախատեսված գումարները: Բացի այդ, հրատարակությունը նշում է, որ պաշտպանության նախարարությունը պատի կառուցման համար օգտագործում է այն միջոցները, որոնք պետք է ուղղվեին Աֆղանստանում գործողությունների ֆինանսավորումը:
Փաստաթղթում չի նշվում, թե հատկապես որքան փող է յուրաքանչյուր ծրագրից վերաբաշխվել։ Բացի 1,5 մլրդ դոլարից, Պենտագոնը պատի շինարարության համար կհատկացնի եւս մոտավորապես 4,6 մլրդ դոլար ռազմական օբյեկտների շինարարության ծախսերի գծով։ Ամերիկյան կառավարության այս քայլը առաջ է բերել Կոնգրեսի դեմոկրատների դժգոհությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 15-ին ստորագրել է հռչակագիր երկրի հարավային սահմանին արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին։ Ինչպես պարզաբանել են Սպիտակ տանը, դա թույլ կտա պետության ղեկավարին, մասնավորապես, կուտակել ընդհանուր առմամբ մոտ 8 մլրդ դոլար։ ԱՄՆ վարչակազմը մտադիր է ծախսել նշված բոլոր միջոցները Մեքսիկայի հետ 376,5 կիլոմետր երկարությամբ պատնեշ կառուցելու կամ նորոգելու համար։ Կառավարությունը կարծում է, որ դա կօգնի իշխանություններին կասեցնել անլեգալ ներգաղթը եւ թմրանյութերի մաքսանենգությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ