Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարները Բրյուսելում կքննարկեն պատասխան քայլերն Իրանին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը պատրաստվում է Բրյուսելում երկուշաբթի ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերների, ինչպես նաեւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ քննարկել պաշտոնական Թեհրանի վերջին հայտարարության պատասխանը Իրանի միջուկային ծրագրի Գործունեության համատեղ համապարփակ պլանի վերաբերյալ։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության տարածած կոմյունիկեում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Երկուշաբթի՝ մայիսի 13-ին, արտաքին գործերի նախարարը կուղեւորվի Բրյուսել՝ ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերների (Е3), ինչպես նաեւ ԵՄ-ի հետ քննարկելու պատասխանն Իրանի հայտարարությանը, որը սպառնում է խախտել ԳՀՀՊ որոշ պարտավորություններ»,- ասվում է հաղորդագրությունում։ Դրանում նշված է, որ խոսքը մայիսի 8-ին Թեհրանի հայտարարած «մտադրության մասին է՝ հրաժարվել կարեւոր պարտավորություններից» միջուկային գործարքի վերաբերյալ։
Եվրոպական երկրների եռյակը, ընդգծվում է հաղորդագրությունում, «դիտարկում է իրանյան սպառնալիքին իր ապագա պատասխանի հարցը եւ կքննարկի Իրանի հետ հետագա լեգալ առեւտրի շարունակումը, որին հավատարմությունը ԵՄ-ը կպահպանի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը կկատարի իր պարտավորությունները ԳՀՀՊ գծով»։
Հանթի Բրյուսել կատարելիք այցի հետ կապված՝ ԱԳՆ ներկայացուցիչը ասել է. «Այդ գործարքը նախկինի պես լավագույն հնարավորություններն է բացում Մերձավոր Արեւելքում միջուկային սպառազինությունների մրցավազքը կանխելու համար։ Քանի Իրանը կատարում է (համաձայնագրի) պարտավորությունները, Մեծ Բրիտանիան կպահպանի հավատարմությունն Իրանի հետ գործարքին։
Նա ավելացրել է, որ անցած շաբաթ Հանթի եւ ԱՄՆ պետքարտուղար (Մայք) Պոմպեոյի հանդիպումից հետո բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը «ցանկացել է հանդիպել E3-ի գործընկերների հետ առաջին իսկ հնարավորության դեպքում, որպեսզի համաձայնեցնի Իրանի տագնապալի հայտարարության պատասխանը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ