Գերմանիայի ԱԳՆ-ը կոչ է անում թույլ չտալ ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ զինված բախումները
ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ կոնֆլիկտի սրումը միջազգային մակարդակում առաջացրել է մտահոգություններ Մերձավոր Արեւելքում իրավիճակի հնարավոր էսկալացիայի հետ կապված: Այսպես, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասը մայիսի 12-ին Bild am Sonntag թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ Գերմանիան իր եվրոպական գործընկերների հետ միասին պետք է ձեռնարկի միջոցներ զինված բախումները կանխելու համար, հաղորդում է DW-ը:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը, պատերազմի մասին խոսելիս, մատնանշել է Վաշինգտոնի պատասխանատվությունը, որը մայիսի 10-ին հաստատել էր դեպի այդ տարածաշրջան «Առլինգտոն» դեսանտային ուղղաթիռի եւ Patriot հրթիռային համալիրի ուղարկման որոշումը: Դրանից մի քանի օր առաջ Միացյալ Նահանգներն ուղարկել էին դեպի Մերձավոր Արեւելք ավիակիր «Աբրահամ Լինքոլնի» գլխավորությամբ ավիակիր հարվածային խումբն ու ռմբակոծիչների տակտիկական խումբը:
Մերձարեւելյան տարածաշրջանում ընդլայնելով ռազմական ներկայությունը՝ ամերիկյան վարչակազմն, իր պնդմամբ, արձագանքում է «Իրանի բարձր պատրաստվածությանը ԱՄՆ-ի զինված ուժերի վրա հարձակվելու համար»: Ընդ որում՝ մանրամասն ոչինչ չի ներկայացվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ իր երկիրը չի ցանկանում հակամարտություն Իրանի հետ, սակայն պատրաստ է պաշտպանել տարածաշրջանում իր զորքերն ու սեփական շահերը:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին իր հերթին հայտարարել է, որ երկիրը հայտնվել է աննախադեպ տնտեսա-քաղաքական ճնշման ներքո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ