Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրությունները. զուգահեռ նաև 2 հանրաքվե է ընթանում
Լիտվայում մեկնարկել են անկախությունից ի վեր 7-րդ նախագահական ընտրությունները: Ընտրություններին զուգահեռ երկրում անց է կացվում երկու հանրաքվե՝ երկքաղաքացիության օրենքի ընդունման և պատգամավորական կորպուսը 15%-ով կրճատելու վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Երկրում տեղի ժամանակով 07:00-ին բացվել են երկրի շուրջ 2000 ընտրատեղամասերը, որոնք բաց կմնան մինչև 20:00-ն: Ընտրություններին քվեարկելու իրավունք է ստացել 2,8 մլն քաղաքացուց 2,5 միլիոնը: Նշվում է, որ ընտրողների թիվը ժողովրդագրական ոչ բարենպաստ իրավիճակով պայմանավորված 2014թ.-ի նախագահական ընտրությունների համեմատ կրճատվել է 69000-ով:
Երկրի նախագահի պաշտոնին հավակնում է 9 թեկնածու: Սոցհարցումների տվյալներով և փորձագետների կարծիքով՝ ֆավորիտներ են համարվում 54-ամյա տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան, ֆինանսների նախկին նախարար, 44-ամյա Ինգրիդա Շիմոնիտեն և 48-ամյա վարչապետ Սալյուս Սկվերնյալիսը:
Լիտվայի գործող նախագահ Դալյա Գրիբանուսկայտեն երկրորդ անգամ է պաշտոնավարում և երրորդ պաշտոնավարմանը հավակնելու իրավունք չունի:
Նախագահակաան ընտրությունների հաղթող կճանաչվի այն թեկնածուն, որը կստանա քվեների 50%-ից ավելին, իսկ եթե թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի նման արդյունք գրանցել, մեկ շաբաթ անց անց կկացվի ընտրությունների երկրորդ փուլը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը