Ձուկն «օգնել» է ձկնորսին ամուսնության առաջարկություն անել
Ինչեր ասես, որ չեն անի տղամարդիկ՝ ձեռքի ու սրտի՝ հիշարժան առաջարկություն անելու համար: Ամուսնության մատանի շամպայնի գավաթում, աղանդերի, նկարների զամբյուղի մեջ… բայց 50-ամյա անգլիացի Քրիստոֆեր Էգինգտոնի փոխարեն բնությունն է ամեն բան մտածել, գրում է Mirror-ը:
Հանգստանալու նպատակով Քրիստոֆերը և նրա 48-ամյա ընկերուհին՝ Սանդրա Բիդգուդը, լիճ են գնացել: Ճիշտ է՝ Քրիստը ձկնորսական նոր հանդերձանք ու պարագաներ է իր հետ ունեցել, բայց քանի որ ձկնորսությամբ զբաղվել է միայն զուտ հետաքրքրությունների շրջանակում, որս գրեթե չի արել: Երեկոյան, երբ այդ «գործը» տվել է Սանդրային, հանկարծ լսել է թե ինչպես է նա խանդավառված ճչում: Պարզվել է, որ ձկներից մեկում ամուսնական մատանի է հայտնաբերվել:
«Ես մատանին միտումնավոր չէի դրել ձկան մեջ, թեև արդեն երկար ժամանակ էր, ինչ մտածում էի առաջարկություն անել: Կարծես թե մի ակնարկ էր հարկավոր՝ մի թեփուկավոր ընկերոջից», – ասել է Քրիսը:
Բանն այն է, որ Քրիսն ու Սանդրան հանդիպել են 5 տարի, և Քրիսն առաջարկություն անելու համար պարզապես հարմար առիթի է սպասել: Նա ծրագրել է ձկնորսությունից անմիջապես հետո ամուսնական մատանի գնել, բայց դրա կարիքն արդեն չկա: Սանդրան տվել է համաձայնությունը՝ չկա ավելի խորհրդանշական բան, քան մատանին է՝ ձկան մեջ՝ ձկնորս ամուսնու կողմից:



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը