ԵՄ-ն պետք է դադարեցնի ենթարկվել Վաշինգտոնի թելադրանքին. Զարիֆ
Եվրոպական միությունը պետք է դադարեցնի ենթարկվել Թեհրանի վերաբերյալ Վաշինգտոնի թելադրանքին, այլ ոչ թե ուղղակի «ափսոսանք» հայտնի ԱՄՆ հակաիրանական քաղաքականության համար: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«ԵՄ հայտարարությունն այն բանի վկայությունն է, թե ինչու է միջուկային համաձայնագիրն այնտեղ, որտեղ հիմա է. ԱՄՆ-ն մեկ տարի ծաղրում է Եվրոպային եւ մնացյալ աշխարհին, իսկ ԵՄ-ն կարող է արտահայտել միայն «ափսոսանք»,- Twitter-ում նշել է բարձրաստիճան դիվանագետը:
Նախօրեին ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն էին հրապարակել՝ իրենց ափսոսանքը հայտնելով Իրանի դեմ ԱՄՆ մտցրած նոր պատժամիջոցների կապակցությամբ, նշելով, որ լիովին հանձնառու կլինեն միջուկային համաձայնագրի «պահպանմանն ու ամբողջական կատարմանը, որը նրանք «միջուկային չտարածման գլոբալ ճարտարապետության առանցքային ձեռքբերում» են անվանել, ինչը համապատասխանում է բոլորի անվտանգության շահերին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել, որոնք վերաբերում են մետաղագործական արդյունաբերությանը: Մինչ այդ Վաշինգտոնը հայտարարել էր, որ որպես Թեհրանին «նախազգուշացում» Մերձավոր Արեւելք կուղարկի ավիակիր եւ ռմբակոծիչներ: ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Թեհրանն իբր տարածաշրջանում ամերիկացի զինվորականների վրա հարձակումներ էր պատրաստել:
Նշենք, որ Թրամփը նախօրեին բացառել էր Իրանի հետ ռազմական առճակատումը: Սակայն Իրանի առաջնորդներին կոչ էր արել բանակցությունների սեղանի շուրջ նստել եւ քննարկել նոր համաձայնագիրը:
Մայիսի 8-ին երկրի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը կդադարեցնի միջուկային համաձայնագրով իր մի քանի պարտավորությունների կատարումը: Իրանն այլեւս չի հետեւի ըստ համաձայնագրի հարստացված ուրանի եւ ծանր ջրի պահպանման վրա դրված սահմանափակումներին: Համաձայնագրի մնացյալ կողմերին 60 օր է հատկացվել ԳՀՀԾ շրջանակում իրենց պարտավորությունների կատարման համար՝ հատկապես կապված բանկային եւ նավթային հատվածների հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը