Աղջիկը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում մարզադահլիճում մարզումներից հետո
Չելյաբինսկցի Օլգա Վառլոն ֆիթնեսի մարզչի հետ մարզումներից հետո հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում պարանոցի ողերի տեղաշարժմամբ։
Ինչպես տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները, կինը սկսել է ակտիվորեն զբաղվել ֆիթնեսով, որպեսզի վերադարձնի նախկին կեցվածքը ծննդաբերությունից հետո եւ ձգի որովայնը։ Սկզբում նա այցելում էր խմբային պարապմունքների, բայց հետո որոշեց մարմինը հասցնել կատարյալի եւ սկսեց զբաղվել անհատական մարզչի հետ։ Օլգան ընտրեց Դմիտրի անունով մարզչին, որը բոդիբիլդինգի տարբեր մրցույթների հաղթող էր, եւ որի մասին կարդացել էր դրական շատ արձագանքներ ցանցում։
Օլգան եւ Դմիտրին 6 համատեղ մարզում անցկացրին։ Օլգային թվում էր, թե մարզիչը նրան շատ է ծանրաբեռնում. առաջին իսկ մարզման ժամանակ մարզիչը նրան դրդում էր բարձրացնել 20 կիլոգրամ քաշ՝ անտեսելով նրա չափերն ու հնարավորությունները։ Նա չթուլացրեց մարզումներն անգամ այն ժամանակ, երբ Օլգան ասաց, որ հաճախ գոտկատեղում ցավ է զգում։ Վերջին պարապմունքի ժամանակ աղջիկը տարօրինակ գլխապտույտ զգաց։ Մարզիչը պրոտեինային բոքոն տվեց, որ ուտի եւ խնդրեց վերադառնալ վարժություններին։
Բայց 14 կիլոգրամանոց ծանրոցով մի քանի կքանիստից հետո կինն արդեն ստիպված էր բժիշկ կանչել. նա խիստ վատացավ, դեմքը քարացավ, եւ կաթվածի կասկած առաջացավ։ Զննումը ցույց տվեց, որ պացիենտի մոտ տեղի է ունեցել ողերի տեղաշարժ պարանոցից մինչեւ գոտկատեղ, ինչը, բժիշկների կարծիքով, շատ մեծ բեռնվածության հետեւանք էր։
Օլգան վերականգնման վրա 30 000 ռուբլի է ծախսել, որոնք փորձել է գանձել ֆիթնես մարզչից՝ նրան ցույց տալով կտրոնները։ Բայց վերջինը հրաժարվել է փոխհատուցել այդ ծախսերը եւ այլեւս կապի մեջ չի մտել Օլգայի հետ։ Ֆիթնես ակումբի ղեկավարությունը նույնպես հրաժարվում է ընդունել հաստատության պատասխանատվությունը կատարվածի համար։ Իրավաբանները, սակայն, պնդում են, որ Վառլոն իրավունք ունի փոխհատուցում ստանալու, եթե պարզվի, որ նա տուժել է չափից ավելի բեռնվածության պատճառով, բայց դրա համար նա պետք է դիմի դատարան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը