Հայաստանը մեկ տարի առաջ և այժմ. РУСАРМИНФО-ն ներկայացրել է հայտնի ռուսների ու ռուսաստանաբնակների կարծիքը Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ
Մեկ տարի առաջ Հայաստանում իրականացված «թավշյա» հեղափոխության արդյունքում երկրում իշխանափոխություն տեղի ունեցավ, և Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձից Ազգային ժողովի կողմից հանրապետության վարչապետ ընտրվեց:
Իշխանափոխության մեկ տարվա առթիվ Rusarminfo.ru կայքը վերջին տարում ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ զրուցել է քաղաքականությամբ չզբաղվող, բայց Հայաստանի հետ սերտ կապեր ունեցող ռուսների ու ռուսաստանաբնակ հայերի հետ:
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի դասախոս, հայտնի բյուրեղագետ, քիմիկոս և նյութագետ Արտեմ Օհանովը կարծում է, որ, չնայած երկրի վարչապետի՝ հանրությանը տված խոստումներին, հեղափոխությունից հետո Հայաստանում դրական փոփոխություններ տեղի չեն ունեցել:
«Հայաստանն այնպիսի իրավիճակում է գտնվում, որ իշխանություններից իրականում այնքան էլ շատ բան կախված չէ, դրա համար էլ առանձնակի սպասելիքներ չկան և չեն եղել: Դեպի վեր շարժումը միշտ էլ դանդաղ գործընթաց է եղել: Արագ և հեքիաթային փոփոխություններ ակնկալելը միամիտ կլիներ, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է առևտրային շրջափակման և սառեցված ռազմական հակամարտության մեջ, երկիրն այժմ լուրջ տնտեսական վերափոխումների համար ռեսուրսներ չունի», - ասել է Օհանովը կայքի հետ զրույցում:
Հակառակ տեսակետն է հայտնել հայկական արմատներով ռուսաստանաբնակ հայտնի երաժիշտ, «Крематорий» ռոք խմբի անդամ Արմեն Գրիգորյանը:
«Կարող եմ փոխանցել ձեզ իմ հայաստանյան ամառանոցի հարևանությամբ բնակվող մարդկանց կարծիքը: Նրանք նոր իշխանությունների մասին հիմնականում դրականորեն են արտահայտվում: Օրինակ՝ նրանցից մեկը, որը քանդակագործ է, նախկինում մշտապես բողոքում էր հարկային ծառայությունների շորթումներից, այժմ համոզված է, որ դրանց վերջ է տրվել: Իմ մեկ այլ հարևանուհին վերջերս վարորդական իրավունքի քննություն է հանձնել և գոհունակությամբ պատմում էր, որ նրանից ոչ մի գրոշ չեն վերցրել, իսկ նախկին իշխանությունների օրոք, նրա խոսքով, առանց կաշառքի գործը գլուխ բերել հնարավոր չէր լինի: Միևնույն ժամանակ ազգականս, որը ցանկանում էր պաղպաղակի արտադրամաս բացել, հավաքել էր բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, բայց մերժում է ստացել», -ասել է Գրիգորյանը:
Երաժշտի խոսքով՝ երկրում կենցաղային մակարդակում կոռուպցիան շարունակում է նվազել, սակայն ձեռնարկատիրական գործունեության ազատության հետ կապված դեռևս խնդիրներ կան:
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովն իր հերթին ասել է, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին օբյեկտիվ կերպով կարող են կարծիք հայտնել միայն երկրում բնակվողները:
«Ես իրավունք չունեմ կարծիք արտահայտելու այնպիսի հարցերի շուրջ, որոնց մասին պետք է Հայաստանում ապրողները խոսեն, իսկ ես այնտեղ չեմ ապրում: Լսել եմ հայաստանաբնակ այնպիսի մարդկանց կարծիքները, որոնց վստահում եմ, և կարծես թե դեռ ոչ մի վատ բան չեմ լսել»,- ասել է Դիբրովը:
Նա հավելել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն իրեն չեն վերաբերել. հայերը նրա նկատմամբ միշտ ջերմ և բարեհոգի վերաբերմունք են դրսևորել, ինչն անփոփոխ է մնացել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը