Վենեսուելայում ձերբակալել են ընդդիմադիր խորհրդարանի փոխխոսնակին
Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի առաջին փոխխոսնակը ձերբակալվել է, հայտնել է իշխանությունների հանդեպ չեզոք Ազգային հիմնադիր ժողովի խոսնակ Դիոսդադո Կաբելյոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տեղեկացնում եմ, որ մի քանի րոպե առաջ ձերբակալվեց ապրիլի 30-ին պետական հեղաշրջման փորձի ղեկավարներից մեկը… Էդգար Սամբրանոն»,- հայտնել է նա պետական հեռուստաալիքի եթերում:
Ընդդիմադրի Twitter-յան էջում գրառում է հայտնվել այն մասին, որ նրա մեքենան շրջապատել են Բոլիվարական հետախուզության ծառայության՝ SEBIN-ի աշխատակիցները:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չորեքշաբթի տասնյակ զինվորականների ազատել էր պետական հեղաշրջման փորձին մասնակցության պատճառով: Նրանց թվում էր SEBIN-ի նախկին ղեկավար, դիվիզիայի գեներալ Իլյիչ Սանչեսը, որը վերջին ամիսներին ղեկավարում էր Մադուրոյին ընդդիմադիր Ազգային ասամբլեայի անվտանգության ծառայությունը:
Դրանից բացի, բանակից հեռացվել են 4 փոխգնդապետ, 4 մայոր, 4 կապիտան, 6 լեյտենանտ եւ 35 սերժանտ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը