Մոսկվան գնահատում է Թեհրանի հավատարմությունը միջուկային գործարքին. Լավրով
Մոսկվան գնահատում է Թեհրանի հավատարմությունը միջուկային գործարքին, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք գնահատում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերին, ինչպես դա նորից հաստատվեց այսօր Թեհրանի համապատասխան հայտարարությամբ»,- ասել է Լավրովը Մոսկվայում Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի դեսպաններին տեղեկացրել էր «իր որոշ պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին» միջուկային ծրագրի մասին համաձայնագրի շրջանակում։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին նաեւ ասել էր, որ 60 օր է տալիս եվրոպական երկրներին բանակցությունների համար։
ԱՄՆ-ը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարել էր, որ դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի համաձայնագրից եւ վերականգնում է երկրի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում կրկնակի, այսինքն՝ այլ երկրների հանդեպ, որոնք բիզնես կվարեն Իրանի հետ։ Վաշինգտոնը հայտարարել էր իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու նպատակի մասին եւ կոչ արել այն գնողներին հրաժարվել այդ գնումներից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը