Թերեզա Մեյն իր պաշտոնում կմնա մինչեւ աշուն
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն, ամենայն հավանականությամբ, մինչեւ աշուն կմնա իր պաշտոնում, երբ կկայանա իշխող Պահպանողական կուսակցության ամենամյա համագումարը, հաղորդում է The Times-ը:
Ըստ հրատարակության Դաունինգ սթրիթի վարչապետի գրասենյակը հասկացրել է, որ Brexit-ի շուրջ իրավիճակի փակուղուց դուրս գալու նոր վերջին ժամկետի ծրագիր է մշակում, որի համաձայն Մեյը կարող է եւս 4 ամիս վարչապետի պաշտոնում մնալու հույս ունենալ այն պայմանների համեմատ, որոնք նախօրեին նրան ներկայացրել էր Գրեմ Բրեյդին՝պահպանողական կուսակցության 1922 կոմիտեի նախագահը: Պայմանները կայանում էին նրանում, որ Մեյը պետք է արագացներ պաշտոնից հեռանալու գործընթացը եւ հրաժարականի մասին հայտարարեր մինչեւ Համայնքների պալատի ամառային արձակուրդ գնալը, որը սովորաբար սկսվում է հուլիսի 3-րդ կամ 4-րդ շաբաթը:
Քանի որ կառավարության ղեկավարը մինչեւ հուլիսի կեսը հրաժարական չի տա, պահպանողական պատգամավորները պարզապես ֆիզիկապես չեն հասցնի մինեւ խորհրդարանի ամառային ցրումը քվերակության միջոցով ընտրել թորիի նոր առաջնորդի պաշտոնի բոլոր թեկնածուներին, որոնք, ինչպես սպասվում է, առնվազն 5-ը կլինեն:
Մեյի հակառակորդների հաշվարկը հիմնվում էր նրա վրա, որ մինչեւ խորհրդարանական արձակուրդը պատգամավորներին կհաջողվի առաջնորդի համար երկու հավակնորդների ընտրել, որոնց թեկնածություւնները ընտրության համար կառաջարկվեն արդեն երկրի հասարակ ընտրողներին, որոնք թորիի անդամներ են:
Նրանց մասնակցությամբ քվեարկության արդյունքները նախատեսվում էր հայտարարել պահպանողականների համագումարին, որը պետք է անցկացվի Մանչեսթերում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը: Սակայն այժմ այդ ժամանակացույցի իրականացումը սպառնալիքի տակ է:
Նախօրեին մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Մեյը կարող է առաջիկայում հրաժարական տալ, վարչապետի ներկայացուցիչն ասել է, որ իրեն հայտնի չէ, որ Brexit-ի գործընթացի առաջին մասի ավարտից հետո միայն պաշտոնից հեռանալու վարչապետի մտադրությունը կարող է փոփոխություն կրել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը