Պենտագոնը հայտնել է Իրանից բխող ռազմական սպառնալիքի մասին
Պենտագոնի տրամադրության տակ տեղեկություններ կան Իրանից բխող հնարավոր ռազմական սպառնալիքի մասին՝ ուղղված Մերձավոր Արեւելքում ամերիկացի զինվորականներին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Ուիլյամ Ուրբանի խոսքով՝ զինվորականներն «ակնառու նշաններ են տեսնում, որ իրանական զորքերը եւ դրանց զանազան խամաճիկային կազմավորումները նախապատրաստվում են տարածաշրջանում ամերիկացի զինվորականների դեմ հնարավոր հարաձակումներին»: Ուրբանը հայտնել է, որ խոսքը սպառնալիքի մասին է ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում:
Եկուշաբթի ԱՄՆ-ն հայտնել էր Իրանին զսպելու համար Մերձավոր Արեւելք ավիակիր եւ ռմբակոծիչներ ուղարկելու մասին: Այսօր Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը հստակեցրել է, որ В-52 ռմբակոծիչները տարածաշրջան են ուղարկվել «ամերիկյան զինված ուժերի եւ տարածաշրջանում ԱՄՆ շահերի պատպանության համար, ինչպես նաեւ ցանկացած ագրեսիա հետ մղելու համար»:
USS Abraham Lincoln ավիակիրը հիմա գտնվում է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ենթակայության ներքո, սակայն Պենտագոնը կարագացնի այն Մերձավոր Արեւելք ուղարկելը:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն այս տեղեկությունը հաստատել է «Ամերիկայի ձայնի» թղթակցի հետ զրույցում:
Երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մայք Փենսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, ինչպես նախկինում, ստանում է Թեհրանի գործողությունների մասին տեղեկություններ, որոնք վկայում են Մերձավոր Արեւելքում հակամարտության հնարավոր թեժացման մասին:
«Այս պատճառով մենք ձեռնարկում ենք համապատասխան գործողություններ, որպեսզի նախագահը մի քանի տարբերակներ ունենա այն դեպքում, եթե իսկապես ինչ-որ բան տեղի ունենա»,- Ֆինլանդիայում ասել էր Պոմպեոն՝ դիմելով լրագրողներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը