ԱՄՆ որոշ պաշտոնյաներ ձգտում են պատերազմ սկսել Իրանի դեմ, որը նրանց համար կլինի ինքնասպանություն․ Իրանի ԱԳ նախարար
Թեհրանը չի ցանկանում պատերազմել Վաշինգտոնի հետ, սակայն կպաշտպանվի, եթե ԱՄՆ-ն նախաձեռնի զինված ընդհարումներ Իրանի հետ: Հայտարարել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաֆար Զարիֆը РИА Новости գործակալության հետ զրույցում:
«Ըստ երևույթին նրանք, ովքեր սկսել են ԱՄՆ-Իրաք պատերազմը 2003թ-ին, ձգտում են սկսել մեկ այլ պատերազմ`արդեն Իրանի դեմ: Դա ինքնասպանություն է հենց իրենց համար: Թրամփի վարչակազմի որոշ պաշտոնյաներ ձգտում են նման պատերազմ սկսել, որը հենց իրենց համար հավասար կլինի ինքնասպանության»,- ասել է Զարիֆը:
«Իրանը երբեք չի ցանկացել որևէ մեկի հետ պատերազմել, սակայն բավական է, որ ԱՄՆ-ն ձեռնարկի որեւէ բախում Իրանի հետ, մենք ողջ ուժով կպաշտպանենք մեր ազգային շահերը և մեր երկիրը»,- հավելել է Իրանի նախարարը`պատասխանելով հարցին, թե հավանական է արդյոք պատերազմը Իրանի և ԱՄՆ-ի միջև:
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ-ն Իրանի ափերի մոտ է ուղարկում «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը և ռմբակոծիչներ:
Նրա խոսքով՝ այսկերպ Վաշինգտոնը «պարզ և հստակ ազդակներ է ուղարկում իրանական վարչակազմին, որ Միացյալ Նահանգների կամ նրա դաշնակիցների շահերի վրա ցանկացած հարձակում կհանդիպի անողոք պատասխանի»:
Իրանի ազգային անվտանգության խորհուրդը, ի պատասխան Վաշինգտոնի որոշմանը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC- ը, իրանական զինված ուժերի մի մասը) հայտարարելու ահաբեկչական կազմակերպություն, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ճանաչեց որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկ Միացյալ Նահանգները՝ որպես «ահաբեկչության հովանավոր-պետություն»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած