Էյֆելյան աշտարակի հետ հարեւանությունը 220 մլն եվրո են գնահատել
Փարիզում վաճառքի է հանվել բնակելի տուն Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ։ Այս մասին ասվում է անշարժ գույքի Kalinka Group գործակալության նյութերում, տեղեկացնում է Lenta-ն։
Վեցհարկանի շենքը՝ 10,5 հազար քառակուսի մետր տարածքով, վաճառքի է հանվել 220 մլն եվրոյով՝ սակարկության հնարավորությամբ։ Շենքը կառուցվել է XV — XVII դարերում, նրա պատուհաններից բացվում է Սենայի եւ Էյֆելյան աշտարակի համայնապատկերը, ասվում է անշարժ գույքի գործակալության նյութերում։ Ռիելտորները մինչեւ Էյֆելյան աշտարակ հեռավորությունը գնահատում են «մի երկու տասնյակ մետր»։
Սեփականատերերի մասին չի նշվում, միայն ասվում է, որ այն պատկանում է երկու տարեց քույրերի։
Knight Frank քոնսալթինգային ընկերության կանխատեսմամբ՝ 2019-ին Փարիզը, Մադրիդի եւ Բեռլինի հետ միասին, կգլխավորի համաշխարհային մայրաքաղաքների ցուցակը, որտեղ ակտիվորեն թանկանում են բնակելիները։
Զբոսաշրջիկները հաճախ թերահավատորեն են գնահատում Ֆրանսիայի մայրաքաղաքը՝ նշելով, որ ճամփորդությունից ավելին էին սպասում։ Skyscanner-ի հետազոտությունը ցույց է տվել, որ ճանապարհորդների 29 տոկոսը հիասթափվել է Փարիզից եւ խոստովանել, որ քաղաքը չի արդարացրել իրենց հույսերը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը