«Թեհրանը Վաշինգտոնի հետ պատերազմ չի ցանկանում, բայց եթե ԱՄՆ-ն բախումներ սկսի, Իրանը կպաշտպանվի». Զարիֆ
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ria.ru-ի հետ զրույցում հայտնել է, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ պատերազմ չի ցանկանում, սակայն եթե ԱՄՆ-ն առաջինը բախումներ սկսի, Իրանը կպաշտպանվի:
«Հավանաբար, նրանք, ովքեր 2003թ. սկսել են ԱՄՆ-ի պատերազմն Իրաքի հետ, ձգտում են մեկ այլ պատերազմ սկսել՝ այս անգամ արդեն Իրանի հետ: Բայց դա ինքնասպանություն է հենց նրանց համար: Նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունում որոշ մարդիկ ջանքեր են գործադրում այդ պատերազմի սկսվելու համար, ինչը նրանց համար ինքնասպանությանը հավասարազոր բան է լինելու»,-ասել է Զարիֆը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմի սկսվելու ինչպիսի հավանականություն կա՝ արտգործնախարարն ընդգծել է, որ «Իրանը երբեք չի ցանկացել և չի էլ ցանկանա որևէ մեկի հետ պատերազմել, սակայն ամերիկյան կողմի հարձակման դեպքում ամբողջ ուժով պաշտպանելու է ազգային շահերն ու սեփական երկիրը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Սպիտակ տունը որոշել է ավիակիր և այլ ռազմական ռեսուրսներ տեղակայել մերձարևելյան տարածաշրջանում: Դա «նախազգուշական ազդակ» կլինի Իրանին՝ տարածաշրջանում ամերիկյան ուժերի դեմ հնարավոր հարձակումները կանխելու համար:
Տեղեկությունը հաստատել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ մանրամասնելով, որ Միացյալ Նահանգները Կենտրոնական հրամանատարության տարածաշրջանում (ներառում է Մերձավոր Արևելքը) կտեղակայի «Աբրահամ Լինքոլն» հարվածային խմբի ավիակիրն ու ռմբակոծիչներ:
Բոլթոնն ընդգծել է, որ դա արվում է «մի շարք անհանգստացնող ազդակներին ի պատասխան»: Առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու նա նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է «մեսիջ» հղել առ այն, որ իր և իր դաշնակիցների շահերի դեմ ցանկացած հարձակում «անխնա ուժի պատասխանի կարժանանա»:
«Միացյալ Նահանգները չի ցանկանում պատերազմել իրանական ռեժիմի հետ, բայց մենք լիարժեք նախապատրաստված ենք պատասխանելու ցանկացած հարձակման, որը կիրականացվի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կամ կանոնավոր ուժերի կողմից»,-ասել է Բոլթոնը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը