Թրամփի վարկանիշը նրա նախագահության ողջ շրջանում հասել է ամենաբարձր մակարդակին
ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի աշխատանքի հավանության ցուցանիշը հասել է ամենաբարձր մակարդակին նրա նախագահության ողջ ընթացքում՝ 46 տոկոսի։ Այս մասին են վկայում հետազոտության տվյալները, որն անցկացրել է Gallup սոցիոլոգիական ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Սոցիոլոգները դա բացատրում են Թրամփի ավելի բարձր պոպուլյարությամբ, քան ակնկալվում էր, ՀՆԱ աճի տեմպով եւ երկրում աշխատատեղերի ավելացմամբ, ինչպես նաեւ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ապարդյուն հետաքննությամբ, որով Ռուսաստանին վերագրվում էր միջամտություն 2016-ի ամերիկյան նախագահական ընտրություններին։
Հետազոտության հեղինակները նշել են, որ Թրամփին հաջողվել է ընդամենը մի քանի ամսում բարձրացնել դեմոկրատների կողմից իր աջակցության մակարդակը 12 տոկոսով ռեկորդային 4-ից։ Հանրապետական կուսակցության հավանության ցուցանիշը գերազանցում է 90 տոկոսը։ Նրանից դժգոհության մակարդակը, սակայն, կազմում է 50 տոկոս։
Ապրիլի սկզբին Թրամփին աջակցության ցուցանիշը բարձրացել է 6 տոկոսով՝ 39-ից հասնելով 45 տոկոսի։ Հետազոտությունում, որն անցկացվել է հեռախոսով ապրիլի 17-30-ը, մասնակցել է 18 տարեկանից բարձր 1024 ամերիկացի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը