Մոսկվայում թուրք զինծառայողները С-400 համակարգերի կառավարման դասընթացներ կանցնեն
Թուրք զինծառայողները Ռուսաստանի ռազմական կենտրոններից մեկում ռուսական С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի կառավարման դասընթացներ կանցնեն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ռազմադիվանագիտական ոլորտում աղբյուրին հղումով:
Գործակալության զրուցակիցը պատմել է, որ մայիսի վերջին շուրջ 100 թուրք զինծառայողներ կժամանեն Ռուսաստանի Դաշնություն: Նրանց ուսուցումը կսկսվի հունիսին և կտևի շուրջ 5 ամիս: Թուրք զինծառայողների հետ մեկտեղ ռազմական դասընթացներ կանցնեն նաև Չինաստանի ազգային-ազատագրական բանակի զինծառայողները, որոնց ուսուցումը սկսվել է դեռևս այս տարվա մարտին:
Աղբյուրը հավելել է, որ Չինաստանի և Թուրքիայի զենիթայինների համաժամանակյա դասընթացներն աննախադեպ կլինեն նախկին ԽՍՀՄ-ի և ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը