Վատ կանխազգացում ունեի. Մոսկվա-Մուրմանսկ չվերթի տոմսը փոխած ուղևոր
Մուրմանսկի շրջանի բնակչուհի Ալյոնա Մեդվեդևան պատմել է, որ պետք է լիներ «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո այրված Sukhoi Superjet 100 օդանավի ուղևորներից մեկը, սակայն փոխել է տոմսը: Նա նշել է, որ վատ կանխազգացում ուներ: Այս մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը:
«Պետք է Մուրմանսկ վերադառնայի այդ չվերթով, սակայն փոխեցի տոմսը: Անգամ գնելու պահին զգում էի, որ մայիսի 5-ին չեմ մեկնելու: Զանգահարեցի Մոսկվա` տնօրենիս: Նա թույլատրեց ևս երեք օր մնալ Մոսկվայում, և ես առանց մտածելու փոխեցի տոմսը: Վթարի մասին իմացա ծնողներիցս: Մինչ ուշ գիշեր հետևում էի նորություններին: Շոկի մեջ էի, 41 զոհ, սարսափելի է»,- պատմել է Ալյոնան:
Հիշեցնենք, որ օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել է` 40-ը ուղևոր, մեկը՝ անձնակազմի անդամ: ՌԴ ՔԿ-ն ուսումնասիրում է օդանավի կործանման հիմնական վարկածները, այդ թվում՝ օդաչուների որակավորման պակասը, տեխնիկական անսարքությունն ու անբարենպաստ եղանակային պայմանները:


















































Մեզ ասացին, որ գնանք Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան․ Crocus City Hall-ի գործով մեղադրվողներ
Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով
Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե
Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ
Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը