Թուրքիան ԱՄՆ հայտարարությունները Կիպրոսում հորատումների մասին անվանել է «իրականությունից կտրված»
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը «իրականությունից կտրված» է անվանել Պետդեպարտամենտի հայտարարությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) ծովային հորատումների Անկարայի մտադրության մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«2019 թվականի մայիսի 5-ի Պետդեպարտամենտի հայտարարությունը, որը կապված է Թուրքիայի կողմից իր մայրցամաքային շելֆում հորատումներ կատարելու հետ, կտրված է իրականությունից։ Թուրքիան 2004-ից առ այսօր միասնական դիրքորոշում ունի Արեւելյան Միջերկրածովի հանդեպ։ Մեզ համար եւ կիպրոսցի թուրքերի համար Կիպրոսի Հանրապետության հետ ԲՏԳ սահմանազատման պայմանավորվածությունները վավերական չեն։ ԲՏԳ սահմանազատման պայմանավորվածությունները, որոնք կհենվեին միջազգային իրավունքի նորմերի վրա եւ արդարացի կլինեն, դեռ ձեռք չեն բերվել։ Թուրքիան կշարունակի պաշտպանել կիպրոսցի թուրքերի շահերը մայրցամաքային հանքավայրերի հանդեպ»,- ասվում է երկուշաբթի ԱԳՆ տարածած հայտարարությունում։
Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել «Թուրքիայի հայտարարած մտադրություններից՝ սկսել ծովային հորատումներ մի շրջանում, որը Կիպրոսի Հանրապետությունը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին»։ ԱՄՆ կարծիքով՝ «այդ քայլը վերին աստիճանի սադրիչ է եւ կարող է հանգեցնել լարվածության աճի տարածաշրջանում»։
Կիպրոսի ԲՏԳ-ում հայտնաբերվել են բնական գազի հանքավայրեր։ 2011-ին ամերիկյան Noble Energy ընկերությունը հայտնաբերել է «Աֆրոդիտե» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են մոտավորապես 140 մլրդ խորանարդ մետր։ Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, այստեղ է ուղարկել «Ֆաթիհ» հորատանավը, որը շաբաթ օրվա առավոտվանից գտնվում է ԲԳՏ-ում։ Թուրքիան հայտարարում է, որ հորատումը կտեւի չորս ամիս, մինչեւ սեպտեմբերի 3-ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը