Հունաստանն ու Թուրքիան հայտնվել են առճակատման եզրին
Հունաստանի ԱԳ նախարարությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Կիպրոսի բացառիկ տնտեսական ջրերում իրականացրած հորատումների հետ եւ պահանջել անհապաղ դադարեցնել դրանք։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։
Բանն այն է, որ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու ջրերում ու շելֆում հայտնաբերվել է գազ, ու Թուրքիան կարծում է, որ իրավունքներ ունի ռեգիոնի բնական հարստությունների հանդեպ, դրա համար էլ «Ֆաթիհ» նավը ուղարկվել է Անկարայի կողմից հորատումներ իրականացնելու համար։ Աթենքը նախազգուշացրել է, անհապաղ դադարեցնել հորատումները եւ հետագայում էլ զերծ մնալ նման գործողություններից։
Հունաստանի հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Թուրքիայի գործողությունները կարող են խաթարել ռեգիոնում կայունությունը եւ կոչ է արել վերսկսել բանակցությունները Կիպրական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։

















































