Կաշառքի «ամենաընդունված» չափը Ռուսաստանում
Ռուսաստանում 2018 թվականին բացահայտված կաշառքի գործերի վերլուծության հիման վրա երկրի դատական համակարգում հանգել են այն եզրակացության, որ ամենաշատը ընդունված է կաշառք տալ մինչև 10 հազար ռուբլի (համարժեք է 73-74 հազար դրամին)։
Սա, սակայն, լիրաժեք վերլուծություն չի կարող համարվել, քանի որ հիմնվում է միայն բացահայտված գործերի վրա․ հնարավոր է՝ այն գործերով, որ չեն բացահայտվել, ավելի մեծ չափի կաշառք է շրջանառվել։
Ռուսաստանի դատական համակարգի մասնագետները որպես հիմք են ընդունել 2018 թվականին կաշառքի գործերով դատարանի կայացրած մի քանի հազար որոշումները։ Դրանցից 2167 հատը եղել են կաշառքի, մյուս 3722 հատը՝ մանր կաշառքի վերաբերյալ։
Այս գործերով նախորդ տարի կաշառք վերցնելու մեղադրանքով Ռուսաստանում դատապարտվել է մոտ 1500 մարդ, միջնորդության համար՝ 270 մարդ։

















































