Շերեմետեւոյում ինքնաթիռի հրկիզման հետեւանքով զոհվել է 13 մարդ
Քննչական կոմիտեն հայտնել է, որ Շերեմետեւոյում «Աէրոֆլոտի» ինքնաթիռի վթարային վայրէջքի հետեւանքով զոհվել է 13 մարդ՝ ներառյալ երկու երեխա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը կատարում էր Մոսկվա-Մուրմանսկ չվերթը, թռիչքից 28 րոպե անց վերադարձել է Շերեմետեւո օդանավակայան եւ կատարել կոշտ վայրէջք: Ինքնաթիռը հաջողվել է նստեցնել միայն երկրորդ փորձից հետո վատ եղանակային պայմանների պատճառով: Վայրէջքի ժամանակ կոտրվել են ինքնաթիռի հենակներն ու հրկիզվել շարժիչները:
Ուղեւորները լքել են ինքնաթիռը փչովի օդանավասանդուղքի միջոցով: Ըստ թվիթերյան էջում «Դիկայա Մոսկվա»-ի հրապարակած տեղեկությունների՝ Շերեմետեւոյում այրվող ինքնաթիռի օդաչուները չեն լքել ինքնաթիռը մինչեւ դրանից դուրս են բերվել բոլոր ուղեւորները: Կան տեղեկություններ, որ բորտ-ուղեկցորդներից մեկը զոհվել է կրակում՝ փրկելով ուղեւորներին:
Հրդեհի հետեւանքով օդանավն այրվել է ամբողջությամբ:
Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ օդային տրանսպորտի կանոնները խախտելու հատկանիշներով, որի հետեւանքով զոհվել է երկու կամ ավելի անձ:
Վլադիմիր Պուտինը ցավակցել է զոհվածների հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաեւ կարգադրել անցկացնել արտակարգ պատահարի մանրամասն հետաքննություն եւ ցուցաբերել անհրաժեշտ օգնություն տուժածներին, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը