Պոմպեոն հայտարարել է Ռուսաստանի՝ Վենեսուելայից «հեռանալու» անհրաժեշտության մասին
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատել է, որ մտադիր է քննարկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ իրավիճակը Վենեսուելայում եւ «Ռուսաստանի հեռանալն այդտեղից», հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ABC հեռուստաալիքին տված Պոմպեոյի հարցազրույցին:
«Նախագահը (ԱՄՆ) հստակ հայտարարել է, որ ռուսները պետք է հեռանան (Վենեսուելայից): Մի քանի օրից ես պատրաստվում եմ հանդիպել նախարար Լավրովի հետ եւ մենք կունենանք շատ քննարկումներ այդ մասին: Մեր նպատակը պարզ է. մենք ցանկանում ենք, որ իրանցիները, ռուսները, կուբացիները հեռանան (Վենեսուելայից)»,-հայտարարել է Պոմպեոն հեռուստաալիքի եթերում:
Նա հավելել է, որ «այն ամենն, ինչ ասում է նախագահը, համապատասխանում է դրան»:
Միեւնույն ժամանակ Պոմպեոն չի կարողացել բացատրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդը «մտադիր չէ միջամտել Վենեսուելայում»: Այդ հայտարարությունը հնչել է Պոմպեոյի այն պնդումներից հետո, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ էր լքել երկիրը, սակայն «ռուսները նրան համոզել են չհեռանալ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը