Զելենսկին կոչ է անում իր երդմնակալության արարողությունը կազմակերպել մայիսի 19-ին
Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում իր պաշտոնամուտի արարողությունը անցկացնել մայիսի 19-ին: Այդ մասին Զելենսկին գրել է Ֆեյբսուքի իր էջում` նշելով, որ այդ քայլը թույլ կտա խուսափել «իշխանության վակումից»:
Նախօրեին Զելենսկին հանդիպել է նաև Գերագույն ռադայում ներկայացված խմբակցությունների անդամների հետ` նրանց ևս կոչ անելով որպես երդմնակալության արարողության օր նշանակել մայիսի 19-ը:
Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոյի համոզմամբ, Զելենսկին փորձում է շտապեցնել խորհրդարանի անդամներին, որպեսզի հետագայում հնարավորություն ունենա լուծարել Գերագույն Ռադան`արտահերթ ընտրություններ նշանակելով:
Եթե Զելենսկին պաշտոնը ստանձնի մայիսի 27-ից հետո, նորընտիր նախագահը կզրկվի խորհրդարանը լուծարելու հնարավորությունից, քանի որ երկրի Սահմանադրության համաձայն, օրենսդիր մարմինը չի կարող ցրվել լիազորությունների ավարտին նախորդող կես տարվա ընթացքում:
Գերագույն Ռադայի լիազորությունները սպառվում են նոյեմբերի 27-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը