Բրիտանացի ֆերմերը կովի միջոցով ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել
Ուելսում Շոն Թոմաս անունով ֆերմերն ընկերուհուն՝ Ալիսին, ամուսնության առաջարկ է արել ընտանիքին պատկանող տիտղոսակիր կովի միջոցով, հաղորդում է Fox News-ը: Քսանչորսամյա Շոնը կովի վրա կանաչ ներկով գրել է. «Ալի՛ս, կամուսնանա՞ս ինձ հետ»:
«Ուզում էի նրան տանել մատանի ընտրելու, բայց հետո մտածեցի ինքնատիպ նշանադրություն կազմակերպել: Այդ ժամանակ Ալիսը խոհանոցում ինչ-որ բան էր թխում, և ես կովի հետ մոտեցա պատուհանին: Նա շոկի մեջ էր», -ասել է տղամարդը:
Կինն առաջարկին դրական պատասխան է տվել, և զույգը որոշել է ամուսնանալ 2020թ.-ի սեպտեմբերին:
Շոնն իր և կովի լուսանկարը տեղադրել է Twitter սոցկայքում, որտեղ այն բազմաթիվ դրական արձագանքների է արժանացել, իսկ ինչ վերաբերում է կովին՝ այդ «աստեղային ժամից» հետո ժամանակավոր ներկը մաքրվել է նրա վրայից, կենդանին միանգամայն ապահով է:



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը