Ֆրանսիայում ոսկերչական գործարան են թալանել
Այսօր 7 հոգուց բաղկացած խումբը թալանել է Ֆրանսիայի արևելքում գտնվող ոսկերչական գործարանը, գրում է korrespondent.net-ը՝ ֆրանսիական BFM հեռուստաալիքին հղումով:
Հաղորդվում է, որ գողերը ոսկի և պլատին են թալանել: Հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Շատիյոն լե Դյուկ բնակավայրում:
Զինված հանցախումբը գործարանի շենք է ներխուժել վաղ առավոտյան: Հրազենով սպառնալով գործարանի 6 աշխատակիցներին՝ կողոպտիչներին հաջողվել է շուրջ 20 կգ ոսկի և մի քանի կիլոգրամ պլատին թալանել: Ներկա պահին ոստիկանությունը փնտրում է հանցախմբի անդամներին:
Տեղի իշխանությունները հաղորդում են, որ կողոպուտի հետևանքով ոչ ոք չի տուժել: Կողոպուտի փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը