Թոդ Ուոլթերզը՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար
Ամերիկացի գեներալ Թոդ Ուոլթերզն այսօր պաշտոնապես ստանձնել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը:
Այդ պաշտոնում, ավանդույթի համաձայն, միշտ ծառայել են ամերիկյան զինված ուժերի ներկայացուցիչները:
Հրամանատարությունը ստանձնելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելից 50 կիլոմետր հարավ-արևելք գտնվող Մոնս քաղաքում, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-ի ռազմական կենտրոնակայանը:
Արարողուտթյան ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Ուոլթերզը «ստանձնում է աշխարհում ամենադժվար և կարևոր զինվորական պաշտոններից մեկը»:
Ամերիկացի մեկ ուրիշ գեներալ՝ Քերթիս Սքափարոթիին փոխարինած Ուլթերզը միաժամանակ ստանձնում է նաև Եվրոպայում ամերիկյան ուժերի հրամանատարի պաշտոնը:
Վերլուծաբանների փոխանցմամբ, Ուլթերզի նշանակումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ այլևս ուժը կորցնում է փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագիրը, որն անցած երեք տասնամյակում Եվրոպայի պաշտպանության հիմնական երաշխիքներից մեկն էր:
Ուոլթերզը մարտական օդաչու է, ծառայության 32 տարիների ընթացքում նրա կատարած թռիչքների ժամանակը կազմել է ավելի քան 5 հազար ժամ:
Վերջին շրջանում Ուոլթերզը ծառայել է որպես Գերմանիայում տեղակայված Ռամշտայնի ամերիկյան օդային ռազմակայանի հրամանատար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը