Գուաիդոն չի բացառել Մադուրոյին պաշտոնանկ անելու համար Վենեսուելայում օտարերկրյա ռազմական միջամտության հավանականությունը
Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ չի բացառում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու նպատակով այլ պետությունների կողմից ռազմական միջամտության հավանականությունը:
Ինչպես հաղորդում է բրազիլական Folha de San Paulo պարբերականը, Գուաիդոն նշել է, որ իրադարձությունների զարգացման նման տարբերակը որպես «ծայրահեղ միջոց» է դիտարկում և հույս ունի, որ իշխանափոխությունը կհաջողվի իրականացնել խաղաղ ճանապարհով:
Խոսելով ներկայիս վարչակարգի անկումից հետո խնդիրների լուծման մասին՝ Վենեսուելայի ինքնահռչակ նախագահը նշել է, որ երկրի տնտեսությունը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի օտարերկրյա ներդրողների օգնությունը:
«Մենք արդեն զրուցել ենք օտարերկրյա ներդրողների հետ, և նրանք իրավական պետության վերականգնումից և իրավական պաշտպանության ապահովումից հետո Վենեսուելայում ներդրումներ կատարելու պատրաստակամություն են հայտնել»,- հայտարարել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հերթական անգամ հայտնել էր, որ չի բացառում Վենեսուելայում ռազմական միջամտության հնարավորությունը, եթե այդ երկիրն այլ ելք չունենա՝ ընդգծելով, սակայն, որ ինքը դա չէր ցանկանա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը