Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան 3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Աշխարհ

Մերօրյա Ռոբինզոն Կրուզոն. իռլանդացին 2,5 տարի առանց էլեկտրականության ու տեխնոլոգիաների խրճիթում է բնակվել (լուսանկարներ)

 

Իռլանդացի Մարկ Բոյլն ապրում է մերօրյա Ռոբինզոն Կրուզոյի կյանքով. նա 2016թ.-ի դեկտեմբերից ի վեր հրաժարվել է էլեկտրականությունից, համացանցից, ռադիոյից, հեռախոսից, երաժշտությունից, ժամացույցից և ցանկացած բանից, որը հոսանքով է աշխատում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա Մարկը մոտ 2,5 տարի առաջ ջնջել է սոցկայքերում իր բոլոր էջերը, չեղարկել կրեդիտ քարտը, ազատվել բոլոր տեսակի տեխնիկայից և տեղափոխվել Իռլանդիայի արևմտյան Գոլուեյ քաղաքի մոտ սեփական ձեռքով կառուցած փայտե տնակը, որտեղ պատրաստվում է անցկացնել կյանքի մնացած մասը:

Բոյլը հավեր ու մեղուներ է պահում, հողատարածքի փոքրիկ բանջարանոցում սեփական բանջարեղենն է աճեցնում, որով էլ սնվում է ամբողջ տարին: Նա անգամ հրաժարվել է ատամի մածուկից և լվացքի փոշուց և դրանք փոխարինել է այլընտրանքային բնական, ինքնաշեն տարբերակներով, բացի այդ, նա պնդում է, որ շուրջ 20 տարի բժշկի դիմելու կարիք չի ունեցել:

Չնայած ամենին՝ տղամարդը շարունակում է թուղթ ու գրիչ օգտագործել: Արդեն լույս է տեսել նրա՝ «Տան ճանապարհը. պատմություններ առանց տեխնոլոգիայի կյանքից» վերնագրով գիրքը, որում նա պատմում է իր փորձառության և կենսակերպի մասին:

Հատկանշական է, սակայն, այն, որ տղամարդը նախկինում մի քանի տարի ապրել է առանց գումարի և այնուհետև այդ մասին գիրք գրել, որի վաճառքից ստացված գումարով էլ ձեռք է բերել այն հողատարածքը, որտեղ այժմ բնակվում է:

Երեսունութամյա տղամարդը պատմել է պարբերականի լրագրողին, որ բարձրագույն կրթություն է ստացել, ժամանակին Բրիսթոլում օրգանական սննդի ընկերության մենեջեր է եղել, ինչպես նաև կախվածություն է ունեցել Facebook ու Twitter սոցկայքերից:

«Մեր կենսակերպի՝ կյանքի վրա ունեցած ազդեցությունը դուր չէր գալիս ինձ: Ինդուստրիալիզմը ոչնչացնում է կյանքը երկրի երեսից, օվկիանոսները լի են պլաստիկով, մենք վերջին 50 տարիներին կորցրել ենք վայրի բնության 60%-ը: Ես ուզում էի վերադառնալ այն կյանքին, որը կար մինչ այդ»,- պատմել է Մարկը՝ հավելելով, որ ժամանակակից կյանքի հարմարավետությունները նաև շատ սթրեսի պատճառ են դառնում:

«Ես լսել եմ ինչ-որ «Բրեքզիթ»-ի մասին, բայց ուրախ եմ, որ այդ ամենին մասնակից չեմ», - ասել է տղամարդը՝ հավելելով, որ բնությանը մոտ գտնվելով՝ ներքին խաղաղություն է ձեռք բերել և ավելի շատ է կապվել իրեն շրջապատող մարդկանց հետ:

Տղամարդը խոստովանել է, որ խրճիթի կյանքն իր անհարմարություններն ունի. նա մշտապես կարտոֆիլով և կանաչեղենով է սնվում, կայծքարից կրակ ստանալու համար երկար ժամանակ է ծախսում և, ի լրումն այդ ամենի, ընկերուհին լքել է նրան՝ հայտարարելով, որ նման կյանքն իր համար չէ:

Մարկը նաև պատմել է, որ Դուբլինում բնակվող իր նոր ընկերուհուն սիրային նամակներ է ուղարկում, ինչը, նրա կարծիքով, գերադասելի է բջջային հաղորդագրություններից: Բացի այդ, նա փաբ է հաճախում, որտեղ հանդիպում է ընկերներին, նոր ծանոթություններ հաստատում, իսկ իր հողատարածքում գրեթե միշտ հյուրեր են լինում:

Մարկի խոսքով՝ ինքը բացահայտել է իր կյանքի իմաստը. «Ապրե՛լ: Զգալ կյանքն իր ամբողջ կախարդանքով, քանի որ այն լի է հրաշքներով, սակայն մենք հաճախ չափազանց զբաղված ենք լինում այդ ամենը գնահատելու համար»,- եզրափակել է իռլանդացին: