Թրամփը հստակեցրել է Վենեսուելայում ռազմական գործողություններ իրականացնելու ծրագրերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի եթերում հայտարարել է, որ չի ցանկանում զորք ուղարկել Վենեսուելա: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «շրջադարձային պահի» հավանականություն միշտ էլ կա:
«Ես պարզապես ցանկանում եմ օգնել Վենեսուելայում գտնվող մարդկանց: Նրանք մահանում են, նրանք ոչինչ չունեն»,- ասել է Թրամփը, ով ավելի վաղ նաև նշել է, որ հաձորդ շաբաթ Վենեսուելայում ստեղծված քաղաքական իրավիճակի կարգավորման հարցում «շատ բաներ տեղի կունենան»:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Վենեսուելայի ընդդիմությունը փորձել էր հեղաշրջում անել երկրում: Դրա առաջնորդ Խուան Գուաիդոն, որն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել, իր աջակիցների հետ հավաքվել է Կարակասի «Կառլոտա» ռազմաբազայի մոտ, որտեղ ընդդիմադիր գործիչը ռազմական ընդվզման կոչ է արել և երկրի ժողովրդին, բանակին խնդրել դուրս գալ փողոցներ ու ավարտին հասցնել Մադուրոյին պաշտոնանկ անելուն ուղղված «Ազատություն» գործողության վերջին փուլը: Սակայն Վենեսուելայի գորժող իշխանությունները հայտարարել են, որ զինված ուժերը շարունակում են հավատարիմ մնալ իրենց, և որ պետական հեղաշրջման փորձը ձախողվել է:
Ավելի վաղ Վաշինգտոնը մեղադրել էր Ռուսաստանին Վենեսուելայի ներքին գործերին խառնվելու համար, իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ է եղել ինքնաթիռով երկրից փախուստի դիմելու, սակայն ռուսական իշխանությունները կանխել են դա: Ինքը՝ Մադուրոն, նման հայտարարությունն անլուրջ էր համարել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը