Մալայզիայում կապիկները ՃՏՊ-ի պատճառ են դարձել
Մալայզիայում կապիկները ՃՏՊ-ի պատճառ են դարձել։ Ինչպես հայտնում է Bernama կայքը, հրշեջները վերադառնալիս են եղել բազա, երբ նրանց վրա հարձակվել են կապիկները, ինչի հետեւանքով մեքենան շրջվել է։
Նշվում է, որ ՃՏՊ-ի հետեւանքով հրշեջ ավտոմեքենան վնասվածքներ է ստացել, իսկ հինգ հրշեջներ ընկել են հիվանդանոց։ Ոչ մի կապիկ չի տուժել։

















































