Ուկրաինայի ապագա առաջին լեդին կես գնով պենթհաուս է գնել
Ուկրաինայի ընտրված նախագահի տիկին Ելենա Զելինսկայան 2013 թվականի ապրիլին Ղրիմում էլիտար բնակարան է գնել՝ արժեքի կեսով։ Զելինսկայան այդ բանակարանը գնել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր, գործարար Ալեքսանդր Բուրյակից։
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, երեք սենյականոց բնակարանը, որը ձեռք է բերել Զելինսկայան, գտնվում է «Իմպերատոր» էլիտար բնակարանային համալիրում, Սեւ ծովի ափին։ Մեկ քառակուսի մետրի համար վճարել է 1263 դոլար, ընդհանուր արժեքը կազմել է 163,8 հազար դոլար։ Սա այն դեպքում, երբ 2012 թվականին «Իմպերատոր» համալիրում մեկ քառակուսի մետր բնակմակերեսի արժեքը եղել է 3,5-4 հազար ԱՄՆ դոլար, ըստ domik.ua-ի իսկ նվազագույն արժեքը այդ տարի կազմել է 2,8 հազար դոլար։
Ուշագրավ է այն, որ ղրիմյան անաշարժ գույքի մասնագետներից մեկը Reuters-ին հայտնել է, որ նույն 2013-ին մեկ քառակուսի մետր բնակմակերեսը նույն համալիրում վաճառվել է 2,5-3 հազար դոլարով ու հիմա անհասկանալի է, թե ինչպես է հաջողացրել Ելենա Զելինսկայան այդքան էժան գնել էլիտար բնակարանը։ Reuters-ը այս հարցի պատասխանը գտնել չի կարողացել։ Դիմել է նաեւ տեր եւ տիկին Զելինսկիներին, սակայն ոչ Ուկրաինայի ապագա նախագահը, ոչ նրա տիկինը չեն արձագանքել հարցմանը։ Ուշագրավ է այն, որ այս տարվա ապրիլին Prichal 82 գործակալության միջոցով տիկին Զելինսկայան այդ բնակարանը հանել է վաճառքի՝ 790․7 հազար դոլարով կամ մեկ քառակուսի մետրի դիմաց՝ 5195 դոլար պահանջելով, ինչը իր գնած գնից ավելի քան չորս անգամ ավելին է։


















































Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Ռուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ Զելենսկի