Օբաման կդառնա Թրամփի մասին սերիալի պրոդյուսերը
Higher Ground Productions պրոդյուսերական ընկերությունը, որը պատկանում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային եւ նրա տիկնոջը՝ Միշելին, ազդարարել է Մայքլ Լյուիսի «Հինգերորդ ռիսկ» գրքի հիման վրա սերիալի նկարահանման մասին, հայտնում է Variety-ն:
Գիրքը նվիրված է իր՝ Օբամայի վարչակազմի եւ Դոնալդ Թրամփի նախագահության միջեւ եղած անցումային ժամանակահատվածին: Այն հարցազրույցների ժողովածու է, որոնք վերցվել են Սպիտակ տան պաշտոնյաներից:
«Մենք Higher Ground-ը ստեղծել ենք, որպեսզի ցույց տանք, թե իչպես է պետք ներկայացնել պատմությունները: Անդրադառնալով ռասայի եւ խավի, ժողովրդավարության եւ քաղաքացիական իրավունքների հարցերին՝ մենք հավատում ենք, որ այս ստեղծագործություններից յուրաքանչյուրը ոչ միայն կզվարճացնի, այլ նաեւ մեզ բոլորիս կկրթի, իրար կկապի եւ կոգեշնչի»,- ասել է Բարաք Օբաման:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբամա ամուսինները ներկայացրել են Netflix-ի համար նախագծերի ցուցակը: Ցուցակի մեջ են մտել նաեւ գրող Ֆրեդերիկ Դուգլասի մասին կենսագրական ֆիլմը, «Crip Camp» կինոնկարը, որը կպատմի հաշմանդամների իրավունքների համար պայքարող շարժման մասին, եւ Երկրորդ աշխարհամարտից հետո Նյու Յորքի նորաձեւության մասին «Բլում» սերիալը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը