Հրապարակվել է Նյու Յորքի մետրոյում ռելսերի վրա ընկած տղամարդուն փրկելու տեսանյութը
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի մետրոյի կայարանում անհայտ անձն ընկել է ռելսերի վրա և ողջ մնացել։ Համացանցում է հայտնվել փրկարարական աշխատանքների տեսանյութը։ Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 28-ին՝ տեղի ժամանակով 18:30-ի սահմաններում։
«Մոտեցող գնացքի մեքենավարն արագ արգելակել է։ Այդ ժամանակ ես, նայելով ռելսերին, նկատեցի ընկած տղամարդուն։ Հավաքվածներն անմիջապես շտապօգնություն կանչեցին»,- պատմել է ականատեսներից մեկը:
Կադրերում երևում է, թե ինչպես են փրկարարները տղամարդուն բարձրացնում ռելսերից և պատգարակով տանում։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց։ Նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը